Կոսովոյի անկախությունը կարող է խրախուսել Թբիլիսիին եւ Բաքվին հակամարտությունների կարգավորման ավելի դրական մեխանիզմներ առաջարկել

PanARMENIAN.Net - Կոսովոյի եւ Հարավային Կովկասի վիճելի տարածքների միջեւ բազմաթիվ տարբերություններ կան. ժողովրդագրությունը, բնակչության թվաքանակը, տարածնքերի չափը եւ նույնիսկ նախկին սահմանադրական հարաբերությունները Հարավսլավիայի ինքնավար միավորների միջեւ եւ խորհրդային հանրապետությունների միջեւ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը: Նրա կարծիքով, եթե նույնիսկ Կոսովոն անկախանա, ոչ ոք չի առաջարկում դա դարձնել նախադեպ, ասենք, Իրաքի Քրդսատանի անկախության համար: «Միեւնույն ժամանակ, Կոսովոյի անկխաությունը կօգնի Վրաստանին եւ Ադրբեջանին ավելի լավ հասկանալ, որ անկախությունը անջատված տարածնքերի համար տեսականորեն հնարավոր արդյունք է նաեւ իրենց հակամարտությունների կարգավորման համար: Հնարավոր է, որ դա կարող է խրախուսել Վրաստանին եւ Ադրբեջանին ավելի ստեղծագործորեն վերաբերվել այն հարցին, թե ինչպես խուսափել նման արդյունքներից` առաջարկելով ավելի խաղաղ եւ դրական մեխանիզմներ սեփական հակամարտությունների կարգավորման համար»,- նշել է Կորի Վելտը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---