Վարչապետը՝ Չինաստանի դեսպանին. ՀՀ-ն չինական բիզնեսի համար կարևոր հարթակ կարող է դառնալ![]() 25 նոյեմբերի 2016 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպմանը նա ասել է, որ Հայաստանը կարող է չինական բիզնեսի համար կարևոր հարթակ դառնալ՝ նաև երրորդ երկրներ մուտք գործելու տեսանկյունից: Վարչապետը կարևորել է Չինաստանի հետ հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու ակտիվացումը և նշել, որ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել՝ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մեծ ներուժի իրացման ուղղությամբ: Կարապետյանն ընդգծել է մեր երկրի ենթակառուցվածքային մի շարք ծրագրերում չինական բիզնեսին ներգրավելու հնարավորությունը և ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է մանրամասն քննարկման առարկա դարձնել բոլոր առաջարկները: Թիան Էրլունը նշել է, որ իր առաքելությունն է նպաստել հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և ավելացրել, որ հատկապես կարևորում է տնտեսական փոխգործակցության խորացումը տարբեր ուղղություններով: Հայաստանը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության հետ GSP+ (Արտոնությունների ընդհանրացված համակարգ) միակողմանի արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ բանակցություններ է վարում: Այս մասին նոյեմբերի 7-ին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարի խոսքով՝ բանակցությունների փուլի հաջող ավարտի դեպքում Հայաստանում արտադրված որոշակի ապրանքներ կարող են արտահանվել Չինաստան՝ առանց սահմանափակումների և մաքսատուրքերի: Կարայանը չի հայտնել, թե կոնկրետ ի՞նչ ապրանքներ կարտահանվեն, ըստ նրա՝ դա կախված է բանակցություններից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |