Կորի Վելտ. ԱՄՆ հայկական լոբբին միշտ չէ, որ գործում է ելնելով հայ ազգի շահերից

PanARMENIAN.Net - Վաշինգթոնի հրեական լոբբիին վստահված չեն թուրքական լոբբիի լիազորությունները: Պարզապես, երբեմն նրանց շահերը համընկնում եմ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգթոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսական եւ Եվրասիական ծրագրերի տնօրենի տեղակալ Կորի Վելտը:



«Ինչ վերաբերում է հայկական լոբբիին, ես կարող եմ ասել, որ այն միշտ չէ, որ գործում է ելնելով հայ ազգի շահերից: Ամերիկյան ուշադրությունը Հայաստանի նկատմամբ ավելի մեծ կլիներ, եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատեր Հայաստանում դեսպանի նշանակումը, եւ եթե Կոնգրեսը ավելի նրբանկատ լիներ Թուրքիայի հետ մոտ հարաբերությունները պահպանելու կարեւորության հարցում, քանի որ Միացյալ Նահանգները Իրաքի հետ հարաբերությունների նոր փուլ են մտնում: Ես հասկանում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման ահավոր մեծ կարեւորությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի հայ համանքի համար, սակայն եթե այդ նպատակը բախվում է հայ-ամերիկյան եւ թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմնարար տարրերի հետ, ապա նույն հարաբերությունները վատթարացնելու վտանգ կա` ի վնաս բոլորի»,- ընդգծել է Վելտը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---