Ադրբեջանի նախագահը կոչ է արել «գրոհել Հայաստանի վրա բոլոր ուղղություններով»

PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 22-ին, Բաքվում` Բարձրագույն ռազմական դպրոցի շրջանավարտների ավարտելու կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ելույթ ունեցած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանը ճնշում է գործադրելու Հայաստանի վրա այնքան ժամանակ, մինչեւ չազատագրվեն օկուպացված հողերը»: Նա հայտարարել է, որ «Ադրբեջանը պետք է գրոհի Հայաստանի վրա բոլոր ուղղություններով եւ, նրա խոսքերով, գրոհը պետք է լինի ինչպես քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, այնպես էլ քարոզչության բնագավառներում»: Ալիեւի խոսքերով, «Լեռնային Ղարաբաղը երբեք չի միանա Հայաստանին եւ չի ստանա անկախություն»: Ալիեւի կարծիքով, «Երեւանը, ձգձգելով կարգավորման գործընթացը, հուսով է հաջողության հասնել»: «Ես կարծում եմ, որ այդ ցանկությունը ծառայում է որոշ քաղաքական գործիչների կարիերային: Եւ ես չեմ հավատում, որ Հայաստանն ինքը հակամարտության ձգձգման կողմնակից է»,- հայտարարել է նա:



Ալիեւը նաեւ նշել է, որ տարվա վերջում Ադրբեջանում կսկսվի առաջին ռազմական արտադրությունը: Նախագահը նշել է երկրում ռազմա-արդյունաբերական համալիրի ստեղծման կարեւորությունը:



Ալիեւի խոսքերով, վերջին 4 տարիների ընթացքում բանակի ծախսերը մեծացել են 4 անգամ, եւ առաջին տեղն են գրավում երկրի բյուջեում: Նա ասել է, որ, «քանի որ պատերազմը չի ավարտվել, Ադրբեջանը շարունակելու է հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերի ամրապնդմանը»: Նա եւս մեկ անգամ նշել է, որ պաշտպանության ծախսերը հավասար են Հայաստանի ընդհանուր բյուջեին, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---