Ամերիկաբնակ կուբացիները «տոնել են» Կաստրոյի վախճանը![]() 26 նոյեմբերի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի կուբացիների համայնքը ցնծությամբ է ընդունել Ֆիդել Կաստրոյի մահվան լուրը: Տասնյակ մարդիկ են դուրս եկել Մայամիի փողոցներ` կատարվածը համարելով Կուբայում փոփոխությունների հնարավորություն, հայտնում է ՌԲԿ-ն Miami Herald-ի վրա հղումով: Նշվում է, որ Մայամիի կուբացիներով բնակեցված թաղամասերում և Ֆլորիդայի այլ քաղաքներում բնակիչները դուրս են եկել փողոցներ տոնելու համար Ֆիդել Կաստրոյի վախճանը: Ըստ ականատեսների, որոշ էմիգրանտներ հրավառություն են արել, Կուբայի դրոշները ծածանել, իսկ վարորդներն ազդանշաններով էին ողջունում Հավանայից ստացված լուրը: «Ֆիդելը` բռնապետ» վանկարկում էր ամբոխը, որը հավաքվել էր Ֆլորիդայի ամենամեծ քաղաքի «Վերսալ» ռեստորանի մոտ: Ոստիկանությունը չի միջամտել կատարվածին: Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ 90 տարեկանում մահացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն, որը մի քանի տասնամյակ գլխավորել է Կուբայի Հանրապետությունը: Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում: Նա 1976 թվականի դեկտեմբերից 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև՝ Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։ Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել էր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |