Մոսկվան առաջարկում է ԱՄՆ-ին Թուրքիայում ռադիոտեղորոշիչ տեղադրել

PanARMENIAN.Net - Հակահրթիռային պաշտպանության միջոցների տեղադրումը Թուրքիայում, այլ ոչ թե Արեւելյան Եվրոպայում, վերացնում է Մոսկվայի անհանգստությունը ԱՄՆ-ի ծրագրերի հարցով: Այդ մասին հայտարարել է ռուսական բանակի Գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեսկին:



«Մեծ հեռահարության հրթիռները կարող են հայտնվել Իրանում 2015 թվականից ոչ շուտ, այդ դեպքում ինչու դրանց դեմ պայքարելու համակարգերը չտեղադրել Թուրքիայում: Համոզեք ինձ, տեղադրեք ձեր ռադիոտեղորոշիչները Թուրքիայում, այդ դեպքում Ռուսաստանը չի անհանգստանա»,- վստահեցրել է Բալուեւսկին:



Միեւնույն ժամանակ, նա կրկնել է Մոսկվայի կողմից արդեն բազմաթիվ անգամներ հնչեցրած կարծիքը, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչի համատեղ պգտագործման մասին Ռուսաստանի առաջարկությունից հրաժարվելը ցույց կտա Եվրոպայում նոր ՀՀՊ համակարգի իրական նպատակները:



«Եւ ոչ միայն մեզ, այլ ամբողջ աշխարհի համար պարզ կդառնա, թե ինչի համար եւ կոնկրետ ում դեմ է Եվրոպայում երրորդ դիրքային շրջանը Լեհաստանի եւ Չեխիայի տարածքում: Իրանի հրթիռային սպառնալիքը վարկածի բնույթ ունի, իսկ ԱՄՆ-ն արդեն հիմա են առաջարկում ՀՀՊ հզոր համակարգ ստեղծել, որի անհրաժեշտություն դեռ չկա»,- ասել է նա Մոսկվայում կայացած մամլո ասուլիսին: Հանդես գալով հօգուտ ռուսական առաջարկության` Բալուեւսկին առաջարկել է, որ Գաբալայի ՌՏԿ-ն, որը Ռուսաստանը վարձակալում է Ադրբեջանում, կարելի է օգտագործել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ստեղծելու աշխատանքներ սկսկելու համար հարավային հրթիռավտանգ ուղղությամբ:



Մինչ դեռ, ԱՄՆ-ն բազմաթիվ անգամներ հայտարարել են, որ ՀՀՊ-ի հետ կապված ծրագրերը ուղղված չեն Ռուսաստանի դեմ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայլիգենդամում «Մեծ ությակի» գագաթնաժողովի ընթացքում իր ամերիկացի գործընկեր Ջորջ Բուշին առաջարկել է համատեղ օգտագործել Ադրբեջանի Գաբալայի ՌՏԿ-ն որպես Արեւելյան Եվրապայում ՀՀՊ համակարգի այլընտրանք:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---