Հայաստանը կարող է SSJ-100 գնել իր ազգային ավիափոխադրողի համար![]() 26 նոյեմբերի 2016 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը բանակցում է Հայաստանի հետ SSJ-100 ինքնաթիռների մատակարարման շուրջ ազգային ավիափոխադրողի ստեղծման շրջանակում: Այդ մասին լրագրողներին է ասել ՌԴ առևտրի նախագահ Դենիս Մանտուրովը, հայտնում է RNS-ին: «Դա վերաբերում է Հունգարիային և Հայաստանին: Նոյեմբերի 22-ին Հայաստան կատարած աշխատանքային այցի ժամանակ ես քննարկել եմ այդ հարցը: Մենք պայմանավորվել ենք ակտիվ քննարկել այն, մշակել ու ձևակերպել »,-ասել է նախարարը: Նա նշել է, որ ռուսական կողմի շահն առաջին հերթին ռուսական արտադրության զարգացումն է, դա առաջին հերթին վերաբերում է SSJ-100-ին, որն, ինչպես նշել է ռուս նախարարը, քաղաքացիական ինքնաթիռաշինության հիմնական արտադրանքն է: «Սուխոյ սուպերջեթ-100»-ը Ռուսաստանի Դաշնության արտադրության առաջին ուղևորատար օդանավն է, և, ընդ որում, այդ օդանավի առաջին գնորդը հենց ՀՀ ազգային փոխադրող «Արմավիան» էր, որը 2011-ին գնեց «Յուրի Գագարին» անունով առաջին ինքնաթիռը: 2012-ին «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր էր «Սուխոյ Սուպերջեթ 100» երկու ինքնաթիռ գնել, սակայն հետո հրաժարվեց: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |