ՎՈՒԱՄ-ն այսօր պաշտպանում է մասնակից-երկրների նախագահների շահերը, այլ ոչ թե ժողովրդի կամքը22 հունիսի 2007 - 18:31 AMT PanARMENIAN.Net - «Այն ինչ ասյօր նկատվում է ՎՈՒԱՄ շրջանակներում, դա մասնակից-երկրների նախագահների շահերի պաշտպանություն է, այլ ոչ թե ժողովրդի կամքի»,- հայտարարել է Ուկրաինայի Առաջադեմ Սոցիալիստական կուսակցության նախագահ Նատալյա Վիտրենկոն:«Խոսելով կոնկրետ Ուկրաինայի մասին` կարելի է նշել, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ՎՈՒԱՄ շրջանակներում խիստ հակառուսական քաղաքականություն է վարում, խաղաղապահ կոնտինգենտների ստեղծման քաղաքականություն, որոնք պետք է աշխատենք ՆԱՏՕ-ի հովանու ներքո, չնայած ժողովուրդը նման լիազորոթյուններ իշխանությանըլ` նախագահին, խորհրդարանին եւ կառավարությանը, չէր տվել»,- ասել է նա: Նրա խոսքերով, 1991 թվականի դեկտեմբերի 1-ի հանրաքվեի համաձայն, Ուկրաինան դաշինքային երկիր չէ, ռազմական տեսանկյունից չեզոք է: «Հետեւաբար, մենք ոչ դաշինքային երկիր ենք, եւ Ուկրաինան ՆԱՏՕ ներգրավելու իրավունք մեր ժողովուրդը ոչ մեկին չի տվել: Սակայն մեր ժողովուրդը ցանկանում է բարեկամության եւ խաղաղության մեջ լինել Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի հետ»,- գտնում է Վիտրենկոն, հաղորդում է «Նովոստի-Ազեռբայջան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |