Սան-Ֆրանցիսկոյի քաղաքագլուխը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի խոսնակին ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը23 հունիսի 2007 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Սան-Ֆրանցիսկոյի քաղաքագլուխ Գեւին Նյուսոմը նամակ է ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խասնակ Նենսի Փելոսիին, որում կոչ է արել նրան աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի ընդունմանը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Սան-Ֆրանցիսկոն մտնում է 8-րդ ընտրատարածք, որից ընտրվում էին Փելոսին եւ ով միշտ կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես նամակ եմ գրում ի աջակցություն 106-րդ բանաձեւի: Սան-Ֆրանցիսկոյի մեծ հայկական համայնքի հետ ես հպարտ եմ իմ անունն ընդգրկել բանաձեւի ընդունման կողմնակիցների շարքում»,- ասվում է նամակում:Քաղաքապետ Նյուսոմը նամակում նաեւ հիշատակել է Հրանտ Դինքի սպանությունը, ում «ստիպել են լռել, քանի որ դեմ էր Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը, որը կայանում է Հայոց ցեղասպանության հերքման մեջ»: «Հրանտ Դինքի հիշատակը հարգելու լավագույն միջոցը ԱՄՆ Կոնգրեսի կողմից 106-րդ բանաձեւի ճանաչումն է»,- ընդգծել է Սան-Ֆրանցիսկոյի քաղաքապետը: Գեւին Նյուսոմը նշանակվել է Սան-Ֆրանցիսկոյի Հոգաբարձուների խորհրդի անդամ 1997 թվականին: 2004 թվականին ընտրվել է քաղաքապետ եւ միշտ աջակցել է ԱՄՆ-ի հայ համայնքին: Հիշեցնենք, որ ներկա դրությամբ 106-րդ բանաձեւի ընդունմանն աջակցում են 202 կոնգրեսական եւ 31 սենատոր: Բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ է կոնգրեսականի 218 եւ սենատորի 51 ձայն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |