Վերջին ժամանակներում Իրաքում մի քանի հայ է մահացել

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներում Իրաքում տարբեր պատճառներով մի քանի հայ է մահացել: Այդ մասին հայտնում է Փարիզի «Հառաչ» թերթը: 36-ամյա Օհան Աբրահամ Ենովքյանը սպանվել է Բաղդադում մի մեծահարուստ հայի բնակարանից դուրս գալու պահին: Բնակարանի տերը մեկնել է երկրից` վախենալով առեւանգման զոհ դառնալ:



Դրանից առաջ ամերիկացի եւ իրաքցի զինվորների փոխհրաձգության զոհ է դարձել 79-ամյա Զարուհի Կարապետը: Իսկ մինչ այդ ավտոմեքենայի տակ տեղադրված ռումբի պայթյունից մահացել է Նազար Մելիքյանը:



«Հառաչ» թերթը նշում է, որ Իրաք ամերիկյան զորքերի ներխուժումից հետո սպանված հայերի թվաքանակը հասնում է 31-ի, 28-ն առեւանգվել են, որոնցից 25-ն ազատվել են փրկագինը մուծելուց հետո, երկուսի ճակատագիրն անհայտ է, իսկ մի հայի դին հանձնվել է հարազատներին, հաղորդում է «Ազգ» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---