Ֆրանսիական Շավիլ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի գողաղված հուշարձանի տեղում նորն է կանգնեցվել25 հունիսի 2007 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին ֆրանսիական Շավիլ քաղաքում կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշարձան: Ինչպես PanARMNENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող, Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին Շավիլի քաղաքագլուխ Ժան Լեւենը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, ինչպես նաեւ Ֆրանսիայի քաղաքական շրջանների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը, Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումից երկու օր անց, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 300-կիլոգրամանոց հուշարձանը, որը հայկական այբուբենի տառերի հյուսումից կազմված խաչ էր ներկայացնում, գողացվել էր: Հայ համայնքը 50 հազար եվրո արժողությամբ արձանը քաղաքին էր նվիրել 2002 թվականին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |