Գերմանիան միշտ աջակցել եւ օգնել է Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին25 հունիսի 2007 - 16:43 AMT PanARMENIAN.Net - «Գերմանիան միշտ աջակցել եւ օգնել է Հայաստին եվրաինտեգրման ճանապարհին: Դա վերաբերվում է ինչպես Եվրոպական հարեւանության քաղաքականությանը, այնպես էլ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին (ԱԳԳԾ): Ինչպես հիշում եք, 2006 թվականի նոյեմբերին ստորագրվել է Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը: Մենք աջակցություն ենք ցուցաբերում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներին»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչը: Նրա խոսքերով, Գերմանիան իր հերթին միշտ հետաքրքրված է եղել Հայաստանի մեջ, որը ճիշտ ուղու վրա է գտնվում ժողովրդավարական հանրության կառուցման եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: «Այդ սկզբունքների պահպանումը մտնում է այն պարտավորությունների մեջ, որոնք իր վրա վերցրել է Հայաստանը Եվրոպայի Խորհուրդ մտնելիս: Մենք հետեում ենք այդ պարտավորությունների կատարմանը, ինչից կախված է ձեր երկրի հետագա համագործակցությունը եվրակառույցների հետ: Խորհրդարանական ընտրութունները իրոք առաջընթաց էին եւ ընդհանուր առմամբ դրանք համապատասխանում էին ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի չափանիշներին: Սակայն նաեւ խախտումներ եղան, որոնք, ինչպես հուսով ենք մենք, չեն կրկնվի 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ: Ազնիվ եւ արդար ընտրություններն առաջին հերթին պետք են Հայաստանին, եւ դրանց պետք է արդեն այսօր պատրաստվել: Ինչպես մեր մոտ են ասում «ընտրություններից հետո-ընտրություններից առաջ»,- ասել է նա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |