Հայկե Ռենատե Փայչ. «Ես վստահ եմ, որ Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները կզարգանան վերընթաց»25 հունիսի 2007 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին հայ-գերմանական հարաբերություններն ամենաբարձր մակարդակով են ներկայացվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչը: «Ես ցանկանում եմ նշել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցելությունները Գերմանիա, փետրվարին արտգործնախարար Շտեյնմայերի այցելությունը Երեւան: Մենք իրոք հպարտ ենք, որ Գերմանիան Հայաստանի համար երկրորդ դոնոր-երկիրն է ԱՄՆ-ից հետո: Մեր երկրները ակտիվորեն համագործակցում են քաղաքական եւ տնտեսական բնագավառներում. դա հանդիսանում է Գերմանիայի կառավարության քաղաքականությունը: Ես էլ չեմ խոսում մշակութային համագործակցության մասին. ցուցահանդեսներ, համերգներ, գերմանական ֆիլմերի ցուցադրություն: Ես վստահ եմ, որ հետագայում Հայաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները կզարգանան վերընթաց»,- ընդգծել է գերմանացի դիվանագետը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |