Սերժ Սարգսյան. Հայաստանը հետաքրքրված է նոր ատոմակայանի ստեղծման մեջ26 հունիսի 2007 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Նոր ատոմակայանի կառուցումը շահավետ է Հայաստանի կառավարությանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ին: Նրա խոսքերով, այժմ այդ հարցը սաղմնային վիճակում է, քանի որ հայտնի չեն տվյալ նախագծի իրագործման տեղխնոլոգիաներն ու ֆինանսական աղբյուրները:Հայաստանի գործող (Մեծամորի) ԱԷԿ-ի վերջնական փակման համար` «կանաչ բացատի» մեթոդով, պահանջվում է մոտ $240 մլն: Դրա շահագործման ժամկետը, տեխնիկական պահանջներին համապատասխան, ավարտվում է 2016 թվականին, սակայն Հայաստանը, ստորագրելով Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը, իր վրա պարտավորություններ է վերցրել հնարավորինս կարճ ժամանակահատվածում փակել գործող ԱԷԿ-ը: Պատասխանելով «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հարցին այն մասին, թե արդյոք նոր Իրան-Հայաստան գազատարը օգտագործվելու է որպես տարանցիկ` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Իրան-Հայաստան գազատարի երկրորդ գծի կառուցման հիմնական նպատակը դրա թողելիության հնարավորության մեծացումն է: Նրա խոսքերով, դա չի նշանակում, որ գազատարը լինելու է ինքնավար, եւ կարող է տարանցիկ դառնալ կամ տարանցիկ ծառայություններ տրամադրել: «Սակայն եթե նման առաջարկություններ լինեն, մենք պատրաստ ենք դրանք դիտարկել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ դա կապված է բազմաթիվ խնդիրների հետ, «առաջին հերթին, ֆինանսական»: Վարչապետը նշել է այնպիսի խնդրահարույց կողմեր, ինչպես «ով կհամաձայնվի ներդրումներ կատարել, եւ ինչպիսի երաշխիքներ կտրվեն», հաղորդում է Regnum-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |