Կարլսենը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը![]() 1 դեկտեմբերի 2016 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքում ավարտված շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում Կարլսենը հաղթել է հավակնորդ, ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին՝ թայ-բրեյքում, 3:1 հաշվով: Այսպիսով, նորվեգացի շախմատիստը պաշտպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Արագ շախմատի առաջին երկու պարտիայում մրցակիցները ոչ ոքի են խաղացել: Երկու պարտիայում Կարլսենն առավելության է հասել՝ սևերով և սպիտակներով: Գլխավոր մրցամարտի 12 պարտիայից հետո 6։6 հավասար հաշիվը նշանակում էր, որ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցակիցները կհանդիպեն թայ-բրեյքում՝ նոյեմբերի 30-ին (երկուսն էլ մեկական հաղթանակ են տոնել)։ Նրանք 4 խաղ են անկացրել 25-ական րոպե ժամանակով, որին գումարվել է 10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար։ Սվեն Մագնուս Կարլսենը ծնվել է 1990-ի նոյեմբերի 30-ին Տյոնսբերգում: Նորվեգացի շախմատիստ է, գրոսմայստեր, աշխարհի 16-րդ չեմպիոն, աշխարհի շախմատիստների վարկանիշային աղյուսակում թիվ 1 շախմատիստ։ Նա աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերներից երրորդն է՝ Սերգեյ Կարյակինից և Պարիմարյան Նեգիից հետո։ Նրա 2882 վարկանիշը ամենաբարձրն է շախմատի պատմության ամբողջ ընթացքում։ Բացի շախմատից Կարլսենը զբաղվում է ֆուտբոլով, դահուկասահքով, մեծ թենիսով, բասկետբոլով։ Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |