Թերի Դեւիս. Ինչպիսին էլ լինի Կոսովոյի կարգավիճակի հարցով որոշումը, այդ շրջանը մնում է Եվրոպայի մաս26 հունիսի 2007 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհուրդը կպաշտպանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկացած որոշում` Կոսովոյի կարգավիճակի հարցով: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:«Կոսովոյի հարցը որոշվում է Նյու-Յորքում, մենք հարգում ենք դա եւ պաշտպանում ենք ՄԱԿ-ի ԱԽ որոշումը»,- ասել է նա Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսին: Դեւիսը հիշեցրել է, որ այս տարվա հունվարին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պատրաստվում էր քննարկել շրջանի կարգավիճակի ներկա իրավիճակի շուրջ զեկուցումը: Փաստաթղթի քննարկման ժամանակ որոշում է ընդունվել տեղափոխել դրա քննարկումը, քանի որ ՄԱԿ-ի ԱԽ-ն դեռ չի սկսել քննարկումներն այդ հարցով: «Ինչպիսին էլ լինի Կոսովոյի կարգավիճակի հարցով որոշումը, այդ շրջանը մնում է Եվրոպայի մաս»,- նշել է Թերի Դեւիսը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհուրդը անցյալ ուրբաթ փակ խորհրդատվություններ է սկսել այն բանաձեւի նախագծով, ըստ որի Կոսովոն անկախություն է ստանում Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ բանակցությունների համար նախատեսված 120 օրից հետո: ԵԽԽՎ-ում այս ամառային նստաշրջանի ընթացքում կքննարկվի հանցագործությունների հետաքննության հարցով զեկույցը, որն ընկնում է նախկին Հարավսլավիայի հարցով Միջազգային քրեական տրիբունալի իարավասության տակ: Քննարկումների ընթացքում ելույթ կունենա Տրիբունալի գլխավոր դատախազ Կարլա դել Պոնտեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |