Պուտինն ու Էրդողանը քննարկել են Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայի հարցում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայի հարցում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են իրավիճակը Սիրիայում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Կարծիքների լայն փոխանակում է տեղի ունեցել»,-հավելել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ստացել է բացատրություններ Սիրիայում Անկարայի գործողությունների վերաբերյալ:

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, թե Մոսկվան սպասում է, որ Անկարան բացատրություններ տա Սիրիայում թուրքական գործողության նպատակների վերաբերյալ նախագահ Էրդողանի խոսքերի մասին:

Կողմերը քննարկել են նաև ռուս-թուրքական հարաբերությունները` ներառյալ առաջիկա երկկողմ շփումները տարբեր մակարդակներով:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ իր բանակը ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում նախագահ Բաշար Ասադի ռեժիմին «վերջ դնելու համար»: Նա հավելել է, որ թուրքական բանակը «ցանկացած այլ պատճառով» ռազմական գործողություններ Սիրիայում չէր սկսի:

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակը», թուրքական ԶՈւ աջակցությամբ Էլ Բաբ քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո, հարձակման կանցնի Մանբիջ քաղաքի ուղղությամբ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---