Վրաց գրերի տեսակներն ընգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում![]() 1 դեկտեմբերի 2016 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Վրացական գրերի 3 այբուբեն գոյություն ունի`մրգվլովանի, նուսխուրի և ժամանակակից մխեդրուլի, որոնք ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ մասին դեկտեմբերի 1-ին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն: Նշվում է, որ որոշումը կայացվել է Ադիս Աբեբայում կայացած ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի 11-րդ նստաշրջանում: ՅՈւՆԵՍԿՕ-ն հավանություն է տվել Վրաստանի ներկայացրած հայտին և որոշել է, որ այն «ամբողջությամբ համապատասխանում է ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայով նախատեսված չափանիշներին»: Հայտը ներկայացվել էր 2015-ին` նպատակ ունենալով «ընդգծել վրացական գրերի համակարգային էվոլյուցիայի արդյունքում ստեղծված 3 այբուբենի (մրգվլովանի, նուսխուրի և ժամանակակից մխեդրուլի) ներդաշնակ գոյակցությունը ժամանակակից իրողության մեջ»: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է «վրացական այբուբենի միջազգային ճանաչման կապակցությամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը: Վրաց գրերը հնագույններից են աշխարհում: Վրացական գրերը դարերի ընթացքում ձևափոխվել են, և նախնականից բացի ձևավորվել է ևս երկու այբուբեն: 5-րդ դարում ստեղծված առաջին այբուբենը կոչվում է ասոմթավրուլի (մեծատառ). տառերի կլոր, բոլորատառ ոճի շնորհիվ այն նաև անվանվում է մրգվլովանի (բոլորատառ): 9-րդ դարում ստեղծվել է նուսխուրի այբուբենը, իսկ 11-րդ դարի սկզբում վրացական այբուբենը վերջին անգամ փոփոխության ենթարկվեց և ստեղծվեց գրերի վերջին` մխեդրուլի տարբերակը, որը վերջնական տեսք ստացավ 15-րդ դարում: Վրացական այբուբենն այժմ բաղկացած է 33 տառից` 5 ձայնավոր և 28 բաղաձայն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |