Ռուանդան պատասխանատվության կկանչի ֆրանսիացի գեներալներին 1994թ. ցեղասպանությանը մեղսակցության համար

Ռուանդան պատասխանատվության կկանչի ֆրանսիացի գեներալներին 1994թ. ցեղասպանությանը մեղսակցության համար

PanARMENIAN.Net - Ռուանդան մտադիր է պատասխանատվության կանչել 20 բարձրաստիճան ֆրանսիացի զինվորականի 1994թ. ցեղասպանությանը մեղսակցության համար: Կասկածյալների թվում մի քանի գեներալ կա, այդ թվում Հինգերորդ հանրապետության Գլխավոր շտաբի նախկին պետ Ժակ Լանսկադը, գրում է Euronews.com-ը:

Ռուանդայի դատախազությունը համապատասխան հետաքննություն է սկսել և հուսով է, որ պաշտոնական Փարիզը կաջակցի այդ գործում: Ռուանդայի համապատասխան գերատեսչության ղեկավար Ռիչարդ Մուհմուզն արդեն ասել է, որ երկու շաբաթ է խորհրդատվություններ է անցկացնում այդ թեմայով ֆրանսիացի պաշտոնյաների հետ:

Ռուանդայի իշխանությունները կարծում են, որ ֆրանսիացի զինվորականները տեղյակ են եղել, որ ցեղասպանություն է նախապատրաստվում, ինչպես նաև պատրաստել են նրանց, ովքեր հետագայում մասնակցել են սպանություններին: Ավելի վաղ Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ժան Իվ Լյո Դրիանը նման պնդումները «կեղծիք է» անվանել:

1990-ականներին Փարիզը իր դաշնակիցն էր համարում խութուների ժամանակավոր կառավարությանը: 100 օրում երկրի այդ խոշորագույն ազգության ներկայացուցիչները սպանեցին մոտ 800.000 թութսիների: Այլ տվյալներով սպանվել է մոտ 1 մլն մարդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---