«Շոկոլադի բանկ»՝ Գյումրու տնակներում ապրող երեխաների համար. Ակցիան մեկնարկել է![]() 2 դեկտեմբերի 2016 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Նոր տարվա կապակցությամբ Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը, որի շրջանակում հավաքագրվում է կոնֆետներ, քաղցրավենիք Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար ամանորյա փաթեթներ պատրաստելու համար: Նախաձեռնության նպատակն է հանրության ուշադրությունը ուղղել Գյումրու տնակներով ապրող անապահով ընտանիքների խնդիրների վրա: Կոնֆետները կարելի է բերել Երևանի Խորենացի 22 հասցեի Հայ օգնության ֆոնդի գրասենյակ: Արկղեր տեղադրվելու են նաև Երևանի և Գյումրիի մի շարք կազմակերպություներում: Գյումրիում նախաձեռնությանն է աջակցելու Գյումրու «Ռոտարի ակումբը»: Նախաձեռնությունը սկսվել է դեկտեմբերի 1-ից և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 23-ը: Ֆեյսբուքում համապատասխան էջ է բացվել: Նախաձեռնությունն առաջին անգամ իրականացվել է 2014թ. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաների համար, որի արդյունքում հավաքագրվեց 500կգ կոնֆետ, ինչպես նաև խաղալիքներ և հագուստ և բաշխվեց Տավուշի մարզի 9 գյուղի 265 ընտանիքին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |