Լարսը փակվել է. Ձնահոսքի վտանգ կա![]() 2 դեկտեմբերի 2016 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 2-ից փակվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկացրել է, որ պատճառը ձնահոսքի վտանգն է, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը: Դեկտեմբերի 2-ին և 3-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, պոռթկումները՝ 20-25 մ/վ: Դեկտեմբերի 3-ի գիշերը, 5-6-ը շրջանների մեծ մասում, 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 7-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |