«Գազպրոմը» $38,3 միլիոնի «Գազպրոմ Արմենիայի» բաժնետոմս կգնի![]() 3 դեկտեմբերի 2016 - 14:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը հավանություն է տվել «Գազպրոմ Արմենիայի» լրացուցիչ էմիսիայի (բաժնետոմսերի թողարկում) գնմանը, ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ: Հոլդինգը կգնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության 3 372 943 սովորական բաժնետոմս` 18 449 998 210 դրամով ($38,3 մլն): «Հավանություն տալ գործարքին, որում շահագրգռվածություն կա` գնելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 3 372 943 լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմս, 5 026,5 հայկական դրամ անվանական արժեքով յուրաքանչյուրը, 16 954 097 989,5 հայկական դրամ ընդհանուր արժողությամբ` յուրաքանչյուրը 5 470 հայկական դրամ անվանական արժեքով տեղաբաշխման գնով: Ընդհանուր առմամբ վճարվելու է 18 449 998 210 հայկական դրամ»,-ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ: «Գազպրոմը» «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետերն է: ՀՀ գազատրանսպորտային համակարգը ներառում է 1720 կմ գազատար: 2015-ին «Գազպրոմը» կրճատել է գազի արտահանումը Հայաստան 4 տոկոսով 2014-ի ցուցանիշի համեմատ` մատակարարելով 1,921 մլն խմ գազ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |