Ռուդոլֆ Փերինայի նշանակումը վկայում է, որ ԱՄՆ-ն մեծապես կարեւորում է Հայաստանի ու ԼՂՀ-ի դերը28 հունիսի 2007 - 14:39 AMT PanARMENIAN.Net - «Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե դիվանագիտական ինչ աստիճան ունի Ռուդոլֆ Փերինան: Սակայն նա իրոք փորձառու դիվանագետ է, հակամարտությունների պրոֆեսիոնալ մասնագետ: Փերինան եղել է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը Եվրասիայի լոկալ հակամարտությունների գծով, սերտորեն զբաղվել է հարավսլավական հակամարտություններով, անմիջական մասնակցություն է ունեցել Դեյթոնի համաձայնագրի պատրաստմանը»,-հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին` մեկնաբանելով Ռուդոլֆ Փերինայի նշանակումը Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում: Ըստ քաղաքագետի, Փերինան քաջածանոթ է Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի եւ ԼՂՀ խնդիրներին: «Փերինայի նշանակումը Հայաստանում ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում, հավանաբար, չի նշանակում, թե անտեսվել են նրա արժանիքներն ու գիտելիքները, ճիշտ հակառակը, վկայում են այն մեծ նշանակության մասին, որ ունի Վաշինգտոնի համար մեր տարածաշրջանը եւ, մասնավորապես, Հայաստանն ու ԼՂՀ-ն»,-ընդգծել է հայ քաղաքագետը: Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից նախկին համանախագահ Ռուդոլֆ Փերինան, որն իր պարտականությունների կատարմանը կանցնի հուլիսի 10-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |