Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարում են արդեն ԱՄՆ 210 կոնգրեսականներ, մնացել են` 8-ը

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Լյուսիլ Ռոյբալ-Օլարդը դարձավ Հայոց ցեղասպանությունը հաստատող 106-րդ բանաձեւին աջակցող 210-րդ կոնգրեսականը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), նա ակտիվ աշխատանք է տանում Կոնգրեսում, վերջ տալու համար թուրքական կառավարության մերժողական քաղաքականությանը: «Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի աճող աջակցությունը արտացոլում է անդրադարձը բարոյական սկզբունքներին, որն էլ պահանջում են ամերիկացիները իրենց ընտրած օրենսդիրներից: Այդ բանաձեւը հարգում է պատմության այդ մութ շրջանում սպանվածների հիշատակը եւ կարեւոր ուղերձ է բոլոր այն երկրներին, որտեղ յուրաքանչյուր տղամարդուն, կնոջը, երեխային վտանգ է սպառնում»,-ընդգծել է Ռոյբալ-Օլարդը:



Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատում բանաձեւի քվեարկման համար անհրաժեշտ են 218 կոնգրեսականների ձայներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---