ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածության արգելափակումը ոչ մի կերպ չի նպաստի Ցեղասպանության ճանաչման քարոզարշավին28 հունիսի 2007 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ռուդոլֆ Փերինայի նման փորձառու դիվանագետի նշանակումը Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում սպասված առաջընթաց է, որը ցույց է տալիս, որ նախագահ Բուշի վարչակազմը որոշել է շարունակել բարձր մակարդակի հարաբերությունները Հայաստանի հետ, չնայած նրան, որ Կոնգրեսը արգելափակել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը դեսպանի պաշտոնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի փոխտնօրեն Կորի Վելթը: Նրա կարծիքով, դեսպանի թեկնածության արգելափակումը երբեք չպետք է օգտագործվի որպես ամերիկյան կառավարության վրա ճնշում գործադրելու միջոց` ստիպելու համար նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Դա չի նպաստում ոչ Ցեղասպանության ճանաչման քարոզարշավին, ոչ էլ հայ-ամերիկյան հարաբերություններին»,-ընդգծել է Վելթը: Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից նախկին համանախագահ Ռուդոլֆ Փերինան, որն իր պարտականությունների կատարմանը կանցնի հուլիսի 10-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |