Լիբիայի կառավարական ուժերն ազատագրել են Սիրտը ԻՊ գրոհայիններից![]() 5 դեկտեմբերի 2016 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Լիբիայի կառավարական ուժերն ազատագրել են Սիրտ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ըստ գործակալության տվյալների, քաղաքի ազատագրման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, քանի որ բանակի ստորաբաժանումներն ԱՄՆ ավիացիայի աջակցությամբ դուրս եմ մղում ջիհադականներին վերջին տներից: Նոյեմբերի 24-ին հայտարարվել էր, որ իսլամիստների հսկողության տակ միայն մի քանի թաղամաս է մնում և մոտ 70 տուն, սակայն հարձակումը բավականին դանդաղ ընթացք է ունեցել: Հրամանատարությունը ձգտել է հասնել հաջողության նվազագույն կորուստներով ինչպես զինվորների, այնպես էլ գրոհայինների մոտ պահվող պատանդների թվում: Օտարերկրյա միջամտությամբ քաղաքացիական պատերազմից հետո, երբ 2011-ին տապալվեց և սպանվեց Լիբիայի Ջամահիրիայի հիմնադիր ու առաջնորդ Մուամմար Քադդաֆին, երկրում գործնականում բացակայում է միասնական իշխանությունը: Շարունակվում են բախումները տարբեր ուժերի միջև: Երկրի տարածքի մի մասը գրավել են ծայրահեղական իսլամիստները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |