Ալեքսանդր Իսկանդարյան. Ռուդոլֆ Փերինայի նշանակումը ԱՄՆ Պետդեպարտամենտի լուրջ քայլ է

PanARMENIAN.Net - «Ռուդոլֆ Փերինան պրոֆեսիոնալ դիվանագետ է, եւ դրանով ամեն ինչ ասված է»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Ռուդոլֆ Փերինային Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար նշանակելու հարցը:



Նրա խոսքերով, թե որքանով այդ նշանակումը դրական կլինի Հայաստանի համար, ցույց կտա ժամանակը: «Գործը անձի մեջ չէ, գործը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնային հարցերի մեջ է: Ճիշտ է, նման աստիճանի դիվանագետի նշանակումը արդեն լուրջ քայլ է հանդիսանում Պետդեպարտամենտի կողմից»,- ընդգծել է նա:



Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնում նշանակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռուդոլֆ Փերինան, ով իր պարտականություններին կանցնի հուլիսի 10-ին:
 Ուշագրավ
---