Սլովակիայի ԱԳՆ. Կոսովոն նախադեպ չի լինի Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար

PanARMENIAN.Net - Կոսովոյին անկախության տրամադրումը չի կարող նախադեպ ծառայել ցանկացած հակամարտության կարգավորման համար, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սլովակիայի արտգործնախարարության պետքարտուղար, նախարարի առաջին տեղակալ Օլգա Ալգաերովան: Նրա խոսքերով, Կոսովոյի եւ Ղարաբաղի հակամարտությունները բացարձակ տարբեր են: «Այդ տարածքները գտնվում են տարբեր քաղաքական համակարգերում, այնտեղ տարբեր մշակույթներ են: Դա «այլ երկիր է»: Իսկ յուրաքանչյուր հակամարտության կարգավորումը հիմնվում է հենց այդ գործոնների վրա»,- ընդգծել է Սլովակիայի ԱԳՆ պետքարտուղարը:



Միեւնույն ժամանակ, Օլգա Ալգաերովան նաեւ նշել է, որ Թուրքիայի մուտքը ԵՄ պայմանավորված է մի շարք պահանջներով, որոնց կատարմանը Եվրոպան պարտադիր հետեւում է: «Թուրքիան կարող է դառնալ ԵՄ անդամ միայն մի շարք պայմաններ կատարելու դեպքում: Սլովակիան որպես ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ կիսում է այդ պահանջները»,- ասել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---