Բերնար Կազնյովը Ֆրանսիայի վարչապետ է նշանակվել![]() 6 դեկտեմբերի 2016 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսուա Օլանդը վարչապետի պաշտոնում է նշանակել մինչ այդ ներքին գործերի նախարարությունը գլխավորող Բերնար Կազնյովին, հայտնում է ՌԲԿ-ն: «Մանուել Վալսը հրաժարական է ներկայացրել Ֆրանսիայի նախագահին, որն ընդունվել է: Նախագահը վարչապետ է նշանակել Բերնար Կազնյովին և խնդրել է նրան ձևավորել կառավարությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մանուել Վալսը հրաժարականի մասին հայտարարել է դեկտեմբերի 5-ին: Պատճառը 2017-ի գարնանը կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրությունն է: Նախագահական ընտրություններին մասնակցելու համար Վալսը պետք է դեռ հաղթի սոցիալիստների ներկուսակցական ընտրություններում, որոնք տեղի կունենան 2017-ի հունվարին: Կազնոյվն ավելի վաղ զբաղեցրել է եվրոպոկան գործերի նախարարի պաշտոնը` 2012-2013թթ., 2013-2014-ին եղել է ֆինանսների նախարար, իսկ 2014-ից գլխավորում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը: Կազնյովը կպաշտոնավարի ընդամենը 5 ամիս` մինչև որ 2017-ի ապրիլին նոր նախագահ ընտրվի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |