Հալեպում ռուս գնդապետ է զոհվել 7 դեկտեմբերի 2016 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հալեպի բնակելի թաղամասերից մեկի հրետակոծության ժամանակ ծանր վիրավորում է ստացել ՌԴ ռազմական խորհրդականը, որն ավելի ուշ ստացած վերքերից մահացել է: Թաղամասերը հրետակոծել է այսպես կոչված «ընդդիմությունը», հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ծանր վիրավորման հետևանքով հոսպիտալում մահացել է գնդապետ Ռուսլան Գալիցկին: Ռուս ռազմաբժիշկները մի քանի օր պայքարեցին նրա կյանքի համար: Սպան վիրավորվել էր այսպես կոչված «ընդդիմության» գրոհայինների կողմից արևմտյան Հալեպի թաղամասերից մեկի հրետակոծության ժամանակ»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Ըստ ՌԴ ՊՆ-ի, Գալիցկին առաջադրանք էր կատարում Սիրիայում մի խումբ ռուս ռազմական խորհրդականների կազմում: Զոհված գնդապետը հետմահու ներկայացվել է բարձր պետական պարգևի: Սիրիայի կառավարական ուժերին դաշնակիցների աջակցությամբ հաջողվել է մոտ 100.000 մարդու ազատել Հալեպի արևելյան թաղամասերում, որոնք գտնվում էին ահաբեկիչների հսկողության տակ: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Գրոհայինները, որոնք կհրաժարվեն հեռանալ Հալեպից, կոչնչացվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Ստեփանյան․ Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 11,000–ն արտագաղթել է ՀՀ-ից Ըստ նրա, կան նաև այլ տվյալներ՝ 15,000 արտագաղթածի մասին ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 |