Հունվար-նոյեմբերին «Զվարթնոցի» ուղևորահոսքն աճել է 11%-ով![]() 7 դեկտեմբերի 2016 - 11:56 AMT PanARMENIAN.Net - 2016-ի նոյեմբեր ամսին` 2015-ի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 29 տոկոս աճ: 2016-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1.916.522 մարդ, որը 11 տոկոսով աճել է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Զվարթնոց» օդանավակայանում 2016-ի 11 ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 15.848 տոննա ապրանք, որը 84,1 տոկոսով ավելին է, քան 2015-ին է եղել: 2016-ի հոկտեմբերին՝ 2015-ի նույն ամսվա հետ համեմատ՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 32 տոկոս աճ: 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1.747.926 մարդ, որը 9.5 տոկոսով աճել է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |