ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հայտարարությունները հակասում են միմյանց29 հունիսի 2007 - 16:54 AMT PanARMENIAN.Net - ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի բոլոր հայտարարությունները հակասում են միմյանց: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵԽ գլխավոր քարտուղարի վերջին հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, թելադրված էին նրա ցանկությամբ` ճշտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակը, սակայն այդ հայտարարություններն անընդունելի են Հայաստանի համար:Հիշեցնենք, որ հայկական գործակալություններից մեկին տված հարցազրույցում Թերի Դեւիսը հայտարարել է. «Ես նկատի ունեմ, որ այսօր ԼՂՀ-ն համարվում է գրավված տարածք եւ Ադրբեջանի մաս: Ես մերձկասպյան երկրների տարածքային ամբողջականության կողմնակից եմ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի: Սակայն Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի մաս»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |