AXA-ն հրապարակել է մինչեւ 1915 թվականը ապահովագրված եւ հետագայում Հայոց ցեղասպանության զոհ դարձած անձանց ցուցակը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական ապահովագրական AXA ընկերությունը հրապարակել է մինչեւ 1915 թվականը ապահովագրված եւ հետագայում Հայոց ցեղասպանության զոհ դարձած անձանց ցուցակը: Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները, որոնք իրենց ազգանունները կգտնեն ցուցակում, պետք է հայտ ներկայացնեն մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 1-ը: Բացի այդ, այն մարդիկ, որոնք համոզված են, որ իրենց նախնիները, որոնք հետագայում Հայոց ցեղասպանության զոհ են դարձել, ապահովագրված են եղել AXA-ում, նույնպես կարող են դիմել փոխհատուցում ստանալու համար: AXA-ն 17 մլն դոլար կտրամադրի: 3 միլիոնը կհատկացվի Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական ընկերություններին: Եվս 3 մլն դոլարը կգնա դատական ծախսերի հատուցմանը, ինչպես նաեւ կօգտագործվի ցեղասպանության զոհ դարձած հայերի հարազատների իրազեկման համար: 11 մլն դոլարը կհատկացվի այն հիմնադրամին, որը կսկսի վերադարձնել ապահովագրական գումարները:



AXA-ում ապահովագրված անձանց ցուցակները զետեղված են www.armenianinsurancesettlement.com կայքում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---