Հրանտ Դինքի ընտանիքը դատի է տվել թուրք գեներալին

PanARMENIAN.Net - 2007 թվականի հունվարի 19-ին սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքը պահանջում է դատական գործ հարուցել գեներալ Դուրսուն Ալի Քարադեմիրի դեմ: Գործի հարուցման համար առիթ է հանդիսացել բավականին երկիմաստ այն բանաստեղծությունը, որը գեներալը, լինելով Գիրեսկունի ոստիկանության պետ, ընթերցել է հունիսի 19-ին սպանված թուրք բանակի զինծառայող Բահրի Ասլանի հուղարկավորության ժամանակ: Ի դեպ, բանաստեղծությունը նվիրված է Դինքի սպանությունից մեկ օր առաջ, այսինքն հունվարի 18-ին, Դիարբեքիրում զոհված զինվորին: Ապրիլին Քարադեմիրը հայտարարել էր նաեւ, որ «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն դատապարտել զինվորի սպանությունը, նրանք դատապարտում են միայն դավաճանների սպանությունը»: Հրանտ Դինքի ընտանիքը մեղադրում է գեներալին սպանված զինվորի եւ Դինքի ընտանիքների միջեւ ատելություն սերմանելու մեջ, գրում է «Ռադիկալ» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---