ԵՄ-ն վերահաստատել է՝ վիզային ռեժիմը չեղարկելու համար Թուրքիան 7 պայման պիտի կատարի![]() 8 դեկտեմբերի 2016 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան նախկինի պես 7 պայման պետք է կատարի Եվրամիության երկրների հետ վիզաների չեղարկման համար: Այդ մասին ասվում է ԵՄ և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագրի կատարման մասին ԵՀ հերթական զեկույցում: «Ինչ վերաբերում է մուտքի արտոնագրերի չեղարկման ծրագրին, ապա դեռևս կատարված չէ 7 պայմանը, որը նշված է 2016-ի սեպտեմբերի 28-ի երրորդ զեկույցում»,-հայտարարել է ԵՀ-ն: Հիշատակված պայմանների թվում են եվրոպական նմուշի կենսաչափական անձնագրերը, համաձայնագրերը համագործակցության մասին Եվրոպոլի և ռեադմիսիայի մասին, հակաահաբեկչական օրենսդրության ներդաշնակեցումը եվրոպական չափանիշների հետ: Վիզային ռեժիմի ազատականացումը փախստականների ներհոսքի խնդրի կարգավորման վերաբերյալ ԵՄ և Թուրքիայի համաձայնագրի պայմաններից մեկն է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները` հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ կասկածվող անձանց դեմ թուրքական ռեժիմի զանգվածային հետապնդումների պատճառով: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կփակի ԵՄ հետ սահմանները փախստականների համար, եթե ԵՄ-ն շարունակի Անկարայի հանդեպ իր որդեգրած քաղաքականությունը: 11 տարվա բանակցություններից հետո ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը դեռ անորոշ է մնում: Եվրոպացի առաջնորդները քննադատում են Թուրքիայի իշխանություններին քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, մինչդեռ Անկարան դժվարությամբ է ընկալում դա: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |