ANCA-ն 24-ժամյա ակցիա է կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման օգտին 2 հուլիսի 2007 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) «Call for Justice» 24-ժամյա ակցիա է կազմակերպել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման օգտին: Ակցիայի ընթացքում շուրջ 12 հազար հոգի է այցելել ANCA-ի կայք եւ 2 հազար հոգուց ավելին ստորագրվել է կոնգրեսականներին ուղղված կոչի տակ: Այս ակցիան դարձավ ապրիլին նախաձեռնված «Clik for Justice» քարոզարշավի շարունակությունը: Նման կոչերը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման համար մղվող պայքարի գործում մեխանիզմ է: Ես երախտապարտ եմ ANCA-ին եւ կոմիտեի հետնորդներին այդ կոչերի համար»,-հայտարարել է բանաձեւի համահեղինակ, կոնգրեսական Ադամ Շիֆը: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը հաստատող ու «ցեղասպանություն» բառն ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում օգտագործելու ԱՄՆ նախագահի պարտավորության մասին 106-րդ բանաձեւին աջակցում են Ներկայացուցիչների պալատի 218 անդամներ: Այդպիսով, հավաքվել է բանաձեւի վերաբերյալ քվեարկության համար կոնգրեսականների անհրաժեշտ քանակը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |