Շվեյցարիայում երկու թուրք է կալանվել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար 2 հուլիսի 2007 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Անցած շաբաթավերջին Շվեյցարիայում երկու թուրքեր են կալանվել Հայոց ցեղասպանությունը ուրանալու համար: Ինչպես տեղեկացնում է շվեյցարական ոստիկանությունը, երկու թուրքերը ձերբակալվել են Ցյուրիխի Վինտերտուր արվարձանում անցկացվող խորհրդաժողովի ժամանակ, երբ դահլիճում կախված էին Հայոց ցեղասպանությունը ժխտող ցուցապաստառներ, նաեւ բաժանվում էին նույնանման բովանդակությամբ թռուցիկներ: Կալանված թուրքերի մասին հաղորդվում է միայն, որ նրանցից մեկը միջոցառման կազմակերպիչն էր, իսկ մյուսը հավաքվածների առջեւ կարգախոսներ էր վանկարկում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքով, որը նախկինում կիրառվել էր Հոլոքոսթի ուրացման դեպքերի առնչությամբ, այս տարվա մարտին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտվել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը: Փերինչեքին Լոզանի դատարանը դատապարտել է մոտ 2,5 հազար դոլար տուգանքի, ինչպես նաեւ 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի` 7 հազար դոլարի չափով: Դատարանը թուրք ազգայնականին պարտադրել է նաեւ 820 դոլար վճարել հայկական մի կազմակերպության: Հունիսի վերջին Վո կանտոնի վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել Լոզանի դատարանի դատավճիռը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |