Նալբանդյանը` Զալբերին. Խաղաղության գործընթացն առաջ մղելու համար պետք է կատարել պայմանավորվածությունները![]() 10 դեկտեմբերի 2016 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Համբուրգում հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը` խաղաղության գործընթացն առաջ մղելու համար: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական հավաքի արդյունքներով հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում դիտորդների տեղակայման վայրի շուրջ կոնսեսուս դեռ չկա:Նրա խոսքով՝ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները վերաբերում են ԵԱՀԿ-ի դիտորդների թվի ավելացմանը: Նա տեղեկացրել է, որ այդ թիվն ավելացել է ընդամենը 7-ով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |