Samsung-ը կարգելափակի ԱՄՆ-ում բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները![]() 10 դեկտեմբերի 2016 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Samsung-ը կարգելափակի ԱՄՆ-ում բոլոր Galaxy Note 7 սմարթֆոնները: Ընկերությունը կթողարկի թարմացված ծրագրային ապահովում, որը սմարթֆոնում տեղադրվելուց հետո կարգելափակի մարտկոցի լիցքավորման հնարավորությունը և կզրկի սարքը բջջային ցանցերին միանալու հնարավորությունից: «Դա լիովին կզրկի Galaxy Note 7 սմարթֆոնը որպես բջջային սարք գործելու գործառույթից»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին NBC News-ի վրա հղումով: Ծրագրային ապահովման թարմացումն այդ մոդելի համար կթողարկվի դեկտեմբերի 19-ին: 2016-ի հոկտեմբերին Samsung Electronic-ը կասեցրեց Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը մարտկոցների բռնկման մի քանի դեպքից հետո: Ընկերությունը հետ է կանչել համաշխարհային շուկայից 2,5 մլն այդպիսի մոդել: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |