Իրաքում ՔԱԿ 19 զինյալ է սպանվել թուրքական ավիացիայի հարվածից![]() 10 դեկտեմբերի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել է դեկտեմբերի 9-ին հյուսիսային Իրաքում ավիացիոն գործողություն անցկացնելու մասին: Սպանվել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 19 զինյալ: «Օդային հարվածի արդյունքում դեկտեմբերի 9-ին հարվածներ են հասցվել ահաբեկչական ՔԱԿ կազմակերպության թիրախներին Իրաքի հյուսիսում` Գարա շրջանում: Սպանվել է 19 գրոհային, ոչնչացվել է 5 ապաստարան: Հաջողությամբ կատարելով առաջադրանքը` ինքնաթիռները վերադարձել են ռազմակայան»,-ասվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն մոտ 30 տարի, այն մոտ 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |