Հասրաթյան. Ադրբեջանցի քարոզիչների համար իրողությունների կեղծումն արդեն ընդունված միջոց է![]() 10 դեկտեմբերի 2016 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը Սենոր Հասրաթյանն անդրադարձել է առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ ադրբեջանական տեղեկատվությանը` որակելով այն որպես իրողությունների կեղծում: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ նշվում է, որ հետևելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող օպերատիվ իրադրության վերաբերյալ պարբերաբար տարածվող հաղորդագրություններին, համոզմունք է ստեղծվում, որ այդ երկրի տեղեկատվական համակարգն, իր սովորության համաձայն, գործում է ոչ թե իրականության, այլ երևակայության դաշտում: «Հերթական ապացույցը նույն այդ համակարգի կողմից դեկտեմբերի 10-ին տարածված ապատեղեկատվությունն է, ըստ որի իբր թե հայկական կողմն օրվա ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 43 անգամ՝ կիրառելով նաև 60մմ-ոց ականանետեր: Թե որտեղից է ադրբեջանական վայ քարոզիչների գլխում անընդհատ ծագում հենց 60մմ-ոց, այլ ոչ, ասենք՝ 82 կամ 120մմ-ոց ականանետերի, իսկ գուցե թե նաև հաուբիցների կիրառման միտքը, առնվազն անհասկանալի է... Բայց, որ հարևան երկրի քարոզիչների համար իրողությունների կեղծումը արդեն ընդունված միջոց է, իսկ «անմեղ գառ» ձևանալը՝ նպատակ, դա միանշանակ է»,- մասնավորապես ասվում է Հասրաթյանի գրառման մեջ: Դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 800 կրակոց: Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային (2 արկ) և հաստոցավոր ավտոմատ (4 արկ) նռնականետեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ամբողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |