Շարմազանով. ՀՀ-ն կօգտագործի Ղրղզստանի փորձն ընտրություններում` տեխնիկական խափանումներից խուսափելու համար![]() 12 դեկտեմբերի 2016 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Քվեարկությունը Ղրղզստանում կազմակերպված էր բարձր մակարդակով: Այսպիսի հայտարարություն է արել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով Ղրղզստանի ընտրակարգի առավելությունների մասին: Դեկտեմբերի 11-ին Ղրղզստանում անցկացվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: 24 երկրների պատվիրակներից կազմված դիտորդական առաքելությունը ղեկավարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հանրաքվեն կազմակերպված էր բարձր մակարդակով, իսկ էլեկտրոնային քվեարկության համակարգը կասկածի նշյուլ անգամ չի թողնում»,-ասել է քաղաքական գործիչը: Ըստ Շարմազանովի, տեխնիկական խափանումներ կարող են լինել, քանի որ տեխնոլոգիան նոր է լայնածավալ փորձարկում անցնում: «Ես անձամբ դրանք անէական եմ համարում: Ըստ էության, Ղրղզստանում ստեղծված քվեարկության էլեկտրոնային համակարգը ավելի շատ առավելություններ ունի, քան թերություններ: Ի դեպ, մենք Հայաստանում նույնպես մտադիր ենք անցնել ընտրությունների այդ ձևին և հուսով ենք, որ օգտվելով Ղրղզստանի փորձից, թափանցիկ քվեարկություն կապահովենք նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»,-ասել է Շարմազանովը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |