Թուրքիայի անվտանգության վարչություն. Դինքի սպանության հիմնական կազմակերպիչը Յասին Հայալն է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության սադրանքի գործով մեղադրվող Յասին Հայալը հանդիսանում է Դինքի սպանության նպատակով ստեղծված հատուկ խմբավորման կազմակերպիչը: Այդ մասին ասվում է Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչության զեկույցում: Հայալը խումբ է ստեղծել բանտից դուրս գալուց հետո, որտեղ գտնվում էր Տրապիզոնի McDonalds-ում կազմակերպած պայթյունի համար: Յասին Հայալը «մեղադրում էր» Դինքին «թուրք ազգին անպատվելու մեջ»:



Anatolian news agancy-ի հաղորդմամբ Հայալը հանդիսացել է այն խմբի ղեկավարը, որի անդամ է եղել նաեւ սպանության մեջ մեղադրվողը: Զեկույցը ուղարկել են Ծանր հանցագործությունների գործով դատարան ահաբեկչական կազմակերպության մասին փաստաթղերի հետ մեկ տեղ. խմբավորումը ենթադրաբար ղեկավարում էին կասկածյալներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը: Զեկույցում նշվում է, որ վերջինս որեւէ կապ չի ունեձցել Հայալի խմբի հետ: Դինքի սպանությունից հետո պարզվել է, որ Թունջելը եղել է ոստիկանության իրազեկիչը եւ մի քանի անգամ հայտնել է Դինքի նկատմամբ կազմակերպվող մահափորձի մասին:



Նշենք, որ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 1-ը: Առաջին նիստից հետո, որն անցել է հուլիսի 2-ին, կասկածյալներից չորսին ազատ են արձակել, այդ թվում Սալիխ Խաչասիլողլուին, ով մեղադրվում է սպանության համար փամփուշտները գնելու մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---