ԵԽԽՎ նախագահը հայտարարել է Ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի բացակայության մասին 4 հուլիսի 2007 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման գործընթացում առաջընթաց չկա եւ չեն կատարվում հասարակական կարծիքի ձեւավորման աշխատանքներ` խնդիրը բանակցային գործընթացով լուծելու համար: Այդ մասին Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Դիպուկ որակելով պարոն վան դեր Լինդենի գնահատականը, Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ, ցավոք, շատերը դա չեն նկատում: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման հարցում ամենակարեւոր ցուցիչը այն կարծիքն է, որ ձեւավորվում է Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում, իսկ այդ ցուցիչը վկայում է, որ ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում որեւէ մեկը մյուս ժողովրդի նկատմամբ ատելություն ու պատերազմ չի քարոզում, մինչդեռ ճիշտ հակառակն է Ադրբեջանում: Ասվածի ապացույցը դարձավ ադրբեջանցի ու հայ մտավորականների օրերս Երեւան, Ստեփանակերտ, Բաքու կատարած այցերին հետեւած արձագանքը: Հայաստանում ու Ստեփանակերտում այս նախաձեռնությունը արժեւորվեց, մինչդեռ Բաքվում` գերակշռում էին կշտամբանքներն ու բողոքի ակցիաները` եւ լրատվամիջոցներով, եւ հանդիպումների ընթացքում: Իսկ դա հակասում է ԵԽԽՎ 1416 բանաձեւին, որտեղ ուղղակի նշված է, որ չի կարելի պատերազմ ու ատելություն քարոզել:Տիգրան Թորոսյանը նկատեց, որ միջազգային կազմակերպությունները այն դեպքում իրապես կաջակցեն խնդրի կարգավորմանը, եթե անաչառ գնահատական տան` թե ո՞ր երկրում ինչպիսի՞ վերաբերմունք կա: Նաեւ` ատելության ու պատերազմի քարոզչության դրսեւորումները բոլորովին պետք չէ կապել ընտրությունների հետ. համենայն դեպս հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ ու նախագահական ընտրություններից առաջ նման դրսեւորումներ չեն եղել: Պարոն Թորոսյանը կարեւորեց օբյեկտիվ գնահատականների առկայությունը, որը հնարավորություն կտա ճիշտ գնահատել իրավիճակը եւ համապատասխան հետեւություններ անել, որը հակամարտության լուծման ուղղությամբ դրական ներդրում կլինի: Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններին` ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը նկատեց, որ փակ դռները որեւէ դրական արդյունքի չեն հանգեցնում: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի գնահատականով` Եվրոպայի Խորհուրդն այս հարցում էլ ներգործության մեծ հնարավորություններ ունի` հաշվի առնելով եվրոպական արժեհամակարգը եւ այն հանգամանքը, որ եւ Հայաստանը, եւ Թուրքիան Եվրոպայի Խորհրդի անդամներ են եւ պարտավոր են այդ արժեհամակարգի հիմքով կառուցել փոխհարաբերությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |