Մինչև 20% հետվճար` Ամերիաբանկի քարտերով անկանխիկ վճարումների դեպքում![]() 13 դեկտեմբերի 2016 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին Ամերիաբանկը և Բեստ Քարդ ընկերությունը ներկայացրել են նոր մեկնարկած «ԱՅՈ» ծրագիրը և այդ համատեքստում Ամերիաբանկի հետ համատեղ թողարկված ԱՅՈ քարտը: «ԱՅՈ»-ն հետվճարային ծրագիր է, որն այսուհետ Ամերիաբանկի բոլոր քարտապաններին (բացառությամբ նվեր քարտերի և բիզնես քարտերի) հնարավորություն կտա ծրագրի գործընկեր առևտրի և սպասարկման սրահներում կատարած յուրաքանչյուր անկանխիկ գնման դիմաց ստանալ հետվճար (cashback) ծախսած գումարի մինչև 20%-ի չափով: «Մանրածախ բիզնեսի ռազմավարության շրջանակում մենք պարբերաբար նոր ծառայություններ և ծառայությունների պայմաններ ենք ներկայացնում, որպեսզի ավելի գրավիչ դարձնենք մեր առաջարկը շուկայում: Այս անգամ մեկնարկում ենք «ԱՅՈ» հետվճարային ծրագիրը: Նախատեսվում է, որ մինչև 20% հետվճարի չափը կսահմանվի այս ծրագրում ներառված առևտրի կետերի կողմից», - պարզաբանեց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը: Նա տեղեկացրեց, որ «ԱՅՈ» ծրագրի շրջանակում թողարկվող ԱՅՈ քարտ Visa Classic և ԱՅՈ քարտ Visa Gold միջազգային վճարային քարտերը նախատեսված են թե' Հայաստանում, թե' արտերկրում անկանխիկ վճարումներ, առցանց գնումներ կատարելու համար և ունեն վարկային գիծ ստանալու հնարավորություն` ըստ Ամերիաբանկի կողմից սահմանված վարկավորման պայմանների: «Քարտը ոչ միայն վճարային և հետվճարային է լինելու, այլ նաև վարկային գծերից օգտվելու հնարավորություն կտա», - հավելեց մանրածախ գործառնությունների գծով տնօրենը: Բարսեղյանը տեղեկացրեց նաև, որ կատարած գնումների դիմաց հետվճարումն իրականացվում է քարտապանի`Ամերիաբանկում առկա հաշվին մինչև գնումների կատարման ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը: Բեստ Քարդ ընկերության գլխավոր տնօրեն Մարինա Դալլաքյանը նշեց, որ «ԱՅՈ» ծրագիրը, շուկայում գործող նմանատիպ ծրագրերի համեմատ, տրամադրում է գործընկերներ կազմակերպությունների ամենամեծ ցանցը (գործընկերների ցանկը հրապարակված է և պարբերաբար կթարմացվի ծրագրի պաշտոնական կայքէջում): «Մեր ծրագրի շրջանակում կարողացել ենք միավորել տարբեր ոլորտի ներկայացուցիչներ. սուպերմարկետներ, բենզալցակայաններ, հագուստի, կոշիկի խանութներ, ժամանցային կենտրոններ, ապահովագրական ընկերություն: Այսինքն, մեկ քարտով հնարավոր կլինի իրականացնել ամենօրյա գնումները և դրանցից որոշակի գումար վերադարձնել քարտին: Գործընկերների ցանկը հնարավորինս մեծացնելու ենք, ցանկը կընդլայնվի: Բացի այդ, ապահովագրական ընկերության հետ գործակցության շրջանակում, այս ծրագրից օգտվողները ապահովագրված կլինեն դժբախտ պատահարներից, դրանց առաջացման դեպքում ստանալու են փոխհատուցում», - տեղեկացրեց Դալլաքյանը: Նա hավելեց, որ ԱՅՈ քարտի քարտապանները հնարավորություն ունեն ստանալու լրացուցիչ զեղչեր, անակնկալներ, նվերներ, որոնց մասին պարբերաբար կտեղեկացվեն ծրագրի կայքէջի միջոցով: Շուտով App Store և Google Play առցանց խանութներում հասանելի կլինի նաև AYOCARD բջջային հավելվածը, որի միջոցով ծրագրի մասնակից հաճախորդները պարբերաբար կտեղեկացվեն հատուկ առաջարկներին և գործընկերների մշտապես թարմացվող ցանկին: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |