Սահմանադրությունը ամուր հիմք է ստեղծում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ կայուն զարգացման համար 5 հուլիսի 2007 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է հայ ժողովրդին Սահմանադրության օրվա առիթով: Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության համար ունի առանցքային նշանակություն. այն նախանշում է պետության զարգացման ուղին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ամուր հիմք է մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման եւ կայուն զարգացման համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված են քաղաքացու եւ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այն ապահովում է իշխանության ճյուղերի միջեւ լիազորությունների հավասարակշռված բաշխումն ու դրանց արդյունավետ փոխգործակցությունը, տալիս է տեղական ինքնակառավարման ուժեղացման հուսալի երաշխիքներ»,-ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի նախագահը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանի Հիմնական օրենքը անշեղորեն կծառայի մեր երկրի կայունությանն ու ժողովրդի բարեկեցությանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |