Թուրքիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ ԱՄՆ-ն Անկարային է տրամադրել 1 մլրդ դոլար Հյուսիսային Իրաք հարձակումից հրաժարվելու դիմաց 5 հուլիսի 2007 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել 2003 թվականի սեպտեմբրի 22-ին ԱՄՆ-ի հետ ֆինանսավարկային համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ եւ հաստատել է, որ ԱՄՆ-ն 1 մլրդ դոլար է հատկացրել Իրաք հարձակումից հրաժարվելու դիմաց: Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն 8,5 մլրդ դոլարի չափով արտոնյալ վարկ է տրամադրել տնտեսական բարեփոխումներին աջակցելու եւ 1 մլրդ դոլար Հյուսիսային Իրաք հարձակումից հրաժարվելու դիմաց: «Ըստ համաձայնության, 1 մլրդ դոլարը Թուրքիային կհատկացվի մասերով: Փաստաթղթում առանձնակի նշվում է, որ եթե Թուրքիան ռազմական ներխուժում ձեռնարկի Հյուսիսային Իրաք, ԱՄՆ-ն կհրաժարվի մնացած գումարի վճարումից: Սակայն Թուրքիան համաձայնագրի ստորագրումից հետո կամավոր հրաժարվեց տնտեսական օգնությունից եւ դադարեցրեց փաստաթղթի համապատասխան հոդվածի գործողությունը: Այդ տեսակետից տվյալ համաձայնագիրը չի նշանակում, թե Թուրքիան ինչ-որ պարտավորություններ է ստանձնել ԱՄՆ-ի առջեւ: Այն ժամանակ Թուրքիայի կողմից 1 մլրդ դոլարից հրաժարվելու մասին հայտարարել էր հանրությանը երկրի գանձապետարանը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում է ԱՊԱ-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |