Հունաստանում անտիկ քաղաքի ավերակներ են հայտնաբերվել![]() 14 դեկտեմբերի 2016 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Գյոթեբորգի համալսարանի հնագետները Հունաստանում անտիկ դարաշրջանի քաղաքի ավերակներ են հայտնաբերել` պատմական Թեսալիայում: Նախկինում համարվում էր, որ այդ վայրում մեծ բնակավայրեր անտիկ դարաշրջանում չեն եղել, հայտնում է Lenta.ru-ն EurekAlert-ի վրա հղումով: Քաղաքը թվագրվում է մ.թ.ա. 500 դարով և գտնվում է հին Վլոհոսի հարևանությամբ: Ավերակները երկար ժամանակ գիտնականների ուշադրությունից դուրս են եղել, քանի որ համարվում էր, որ դրանք գիտական նշանակություն չունեն: Սակայն 2016-ի սեպտեմբերին հնագետները հետազոտեցին ավերակները ռադիոտեղորոշման միջոցներով, ինչը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ կա բլրի խորքում: Գիտնականները հողի տակ հայտնաբերել են փողոցներ, հրապարակ և պատեր: Դա ապացուցում է, որ այնտեղ ժամանակին խոշոր քաղաք է եղել: Ավերակների մակերեսը 40 հա է հասնում: Հայտնաբերվել են նաև մետաղադրամներ և կավե սպասք: Ամենահին գտածոների տարիքը հասնում է 2.500-ի, սակայն գիտնականները կարծում են, որ մ.թ.ա III-IV հազարամյակներում մարդիկ հեռացել են քաղաքից հռոմեացիների ներխուժման պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |