ԼՂՀ-ն կարող է ավելի մեծ դեր խաղալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ, քան դա արվում է այժմ 5 հուլիսի 2007 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Այն հանգամանքը, որ միջազգային դիվանագիտական եւ քաղաքական գործընթացներից ԼՂՀ-ի մեկուսացումը ոչ մի կերպ չի նվազում, տագնապալի սիմպտոմ է հանդիսանում: Այդ մասին «Միտք» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մաիլյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ-ն կարող է ավելի մեծ դեր խաղալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ, քան դա արվում է այժմ:«Ժամանակները փոխվում են, եւ մեր տարածաշրջանի պայմանները արմատական փոփոխությունների են ենթարկվում: Նոր մարտահրավերներ եւ հնարավորություններ են հայտնվում, որոնք անհրաժեշտ է ըմբռնել: Կարծում եմ` ժամանակն է նախաձեռնողական քաղաքականություն անցկացնել: ԼՂՀ-ն կարող է եւ պետք է միջազգային մակարդակի հանի սեփական քաղաքական նախաձեռնությունները: Սպասողական դիրքորոշումը ոչ միայն վնասակար է, այլեւ վտանգավոր: Միայն մեր բանակի մարտունակության բարձրացման հույսը բավական չէ մեր անվտանգությունը եւ արագ զարգացումն ապահովելու համար: ԼՂՀ-ի զարգացման ներկա տեմպերը արդեն բավարար չեն»,- ընդգծել է նա: Մաիլյանը նաեւ նշել է, որ ԼՂՀ-ի ուղիղ կապերը բոլոր մակարդակների միջազգային գերատեսչությունների հետ պետք է ընդլայնվեն: «Միայն կարգավորման միջազգային դիվանագիտության դաշտում չէ, որտեղ պետք է ԼՂՀ-ի համար երջանկություն փնտրել: Մեր երկրի իրական ներուժը ներկայացնելու բազմաթիվ այլ հնարավորություններ կան: Մենք կարող ենք ակտիվորեն աշխատել բոլոր շահագրգիռ երկրների հետ: Հայաստանի գործոնը պետք չէ բերել որպես աշխարհի գլխավոր միջազգային քաղաքական գործընթացներից ԼՂՀ-ի մեկուսացման պատճառ»,- գտնում է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |