Իրաքում ԻՊ-ից բնակիչների ուժերով պաշտպանվող հայկական գյուղի մասին ֆիլմ է նկարահանվել19 դեկտեմբերի 2016 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր Դևիդ Ռիթթերը փաստագրական ֆիլմ է նկարահանել Իրաքում հայկական Հավրեսկ գյուղի մասին, որը գտնվում է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման կողմից վերահսկվող տարածքների հարևանությամբ: Այդ գյուղում 200-500 բանկիչ կա, որոնց հաջողվում է գոյատևել գյուղը պաշտպանող 22 մարտիկի քաջության, հավատի ու հավատարմության շնորհիվ: Գյուղը կոչվում է Հավրեսկ` թարգմանաբար «մեծ վրեժ», իսկ պատմությունը սկսվում է 1915-ից, երբ Ցեղասպանությունից փրկված հայերը հիմնեցին գյուղը, գրում է Armenian Mirror-Spectator-ը: Ռիթթերը մի քանի ամիս է անցկացրել գյուղում: Նրա «Հավրեսկ. Հաստատելով արիությունը» փաստագրական ֆիլմը մանրամասն պատմում է Իրաքում ապրող հայերի ու ասորիների մասին, որոնք քրիստոնյա են մնում, ինչպես նաև գյուղի մասին, որը նրանք կառուցել են: Լայն լսարանին ֆիլմը ներկայացնելուց առաջ Ռիթթերը, որն, ազգությամբ հայ չէ, պատմել է գյուղի բնակիչների, այն 22 մարտիկի մասին, որոնք պաշտպանում են հայկական այդ գյուղը, ինչպես նաև նրանց առաջնորդ Մուրադ Վարդանյանի մասին, որին ռեժիսորն անվանել է «հավատի ու արիության մարդ, բնատուր առաջնորդ»: Փաստագրական ֆիլմն անդրադառնում է ավերածությունների, ցեղասպանության և մահվան տարեգրությանը, պատմում է մի խումբ վերապրածների մասին, որոնք գյուղեր հիմնեցին Իրաքում, այդ թվում Հավրեսկը: Ժամանակի հետ նրանց միացան նաև այլ քրիստոնյաներ, որոնք ենթարկվում էին հալածանքների` ասորիներ ու եզդիներ, նույնպես բնակություն հաստատելով գյուղում: 1975-ին քրիստոնյա գյուղերից շատերն ավերվեցին, այդ թվում Հավրեսկը, իսկ բնակիչները ստիպված եղան փախչել: 2006-ին Հավրեսկի բնակիչների մեծ մասը որոշեց վերադառնալ ու վերականգնել գյուղի տները, եկեղեցիներն ու դպրոցները: Հայերից շատերը վերադարձան արտերկրից: Գյուղում նաև հուշարձան կա, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապագայում մտադրություն կա փոքր օդանավակայան կառուցել գյուղում: Ֆիլմի նկարահանումների ավարտից հետո Վարդանյանն ընկել է ԻՊ գնդակոծության տակ, այժմ նա վերականգնվում է: Ռիթթերը ճամփորդում է աշխարհի քրիստոնյա համայնքներով, որոնց ապագան վտանգված է, և նկարահանում է նրանց պայքարը: Ներկայումս նա ճամփորդում է հայկական համայնքներով, որտեղ ցուցադրում է Հավրեսկի մասին ֆիլմը: Ըստ նրա, ֆիլմի DVD-ի վաճառքից եկամուտների 30 տոկոսը փոխանցվելու է գյուղին: Ըստ նրա, հաշվեհամարին արդեն 2000 դոլար կա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |